Պոտսդամի համալսարանի Տեղական ինքնակառավարման ուսումնասիրությունների ինստիտուտ
Պոտսդամի համալսարանի Տեղական ինքնակառավարման ուսումնասիրությունների ինստիտուտը տեղական ինքնակառավարման ոլորտի հետազոտական, կրթական և խորհրդատվական միջառարկայական ինստիտուտ է: Տնօրենների խորհուրդը բաղկացած է տարբեր ոլորտների 5 պրոֆեսորներից (գործարար կառավարում, քաղաքագիտություն, հանրային օրենք). Այժմ ինստիտուտի տնօրենն է` Պրոֆեսոր Դոկտոր Տորստեն Ինգո Շմիդը: Հետազոտական հիմնական ոլորտներն են.
- տեղական ինքնակառավարման տեսական սկզբունքները,
- տեղական ինքնակառավարման իրավական շրջանակները,
- տեղական ինքնակառավարման մոդեռնիզացիան և բարեփոխումները,
- տեղական ֆինանսները,
- տեղական ինքնակառավարումը միջազգային համեմատական տեսանկյունից (տարբեր հասարակությունները միմյանց հետ համեմատելու առումով)
Տեղական ինքնակառավարման ուսումնասիրությունների ինստիտուտը հիմնականում կենտրոնացած է գերմանական 5 նոր երկրամասերի/Land (նախկին GDR) տեղական իշխանությունների խնդիրների վրա: Նրա նպատակն է աջակցել քաղաքականությամբ և պրակտիկ գործունեությամբ զբաղվողներին՝ ներդնել արդյունավետ գործող կառավարման համակարգ:
Ինստիտուտն իրականացնում է մի շարք հետազոտական ծրագրեր տեղական ինքնակառավարման մոդեռնիզացիայի ոլորտում, մասնավորապես.
- «կառավարման նոր մոդելի» իրականացման գնահատում Բրանդենբուրգի երկրամասում,
- տեղական ինքնակառավարման սահմանադրական կանոնակարգման իրավական ասպեկտները,
- Գերմանական կառավարության տեխնիկական աջակցության ծրագրերի տեղական ինքնակառավարման խորհրդատուների կրթական սկզբունքները,
- բյուջետավարման և ծախսերի հաշվառման ոլորտում նոր զարգացումները:
Ինստիտուտը պարբերաբար կազմակերպում է տեղական ինքնակառավարման տեղական հարցերի կոնֆերանսներ, սեմինարներ և աշխատաժողովներ, վերջին թեմաներից են եղել անձնական կառավարումը տեղական ինքնակառավարման ոլորտում, տեղական ինքնակառավարման ֆինանսական կառավարումը և ժամանակակից հաշվապահական սկզբունքները: Մասնակիցները գալիս են տեղական ինքնակառամարման ոլորտից, պետական կազմակերպություններից և ակադեմիական ինստիտուտներից: Ավելին, ինստիտուտի անդամները զբաղվում են տարբեր ինստիտուտների տեղական ինքակառավարման ոլորտի ծրագրերով սովորող ուսանողների դասավանդմամբ:
Ինստիտուտի անդամները տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններում՝ հատկապես Բրանդենբուրգի երկրամասի, ներգրավված են բազմաթիվ քաղաքական և վարչական խորհրդատվությունների գործընթացներում:
Ինստիտուտն ունի լավ կահավորված փաստաթղթային կենտրոն և գրադարան, որոնք մասնագիտացված են տեղական ինքնակառավարման թեմաներով: Հետազոտության և փաստաթղթավորման հիմնական ուղղությունն է Գերմանիայի տեղական ինքնակառավարումը: Ինստիտուտը հետաքրքրված է նաև արտասահմանյան նույն ոլորտի ինստիտուտների հետ կապերի պահպանմամբ:
Թարգմանությունը գերմաներենից հայերեն` Ղուկաս Խաչիկյանի
Պոստդամի Համալսարան, 29 նոյեմբերի 2018 թվական